Մադրիդի «Ռեալի» անպարտելի հանդիպումների շարքը շարունակվում է: Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Կարլո Անչելոտիի սաները հյուրընկալվելիս առավելության հասան «Մալագայի» նկատմամբ:
«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղում գոլեր չխփեց, սակայն դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: 18-րդ րոպեին պորտուգալացի հարձակվողի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարիմ Բենզեման, իսկ 83-րդ րոպեին Ռոնալդուի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Գարեթ Բեյլը: «Մալագային» հաջողվեց միայն կրճատել տարբերությունը. 90-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Սանտա Կրուսը: Նշենք նաև, որ հյուրերը հանդիպումն ավարտվեցին 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Իսկոն:
Այս հանդիպումից հետո «Ռեալն» ունի 33 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Մալագան» մնաց 21 միավորով` դեռևս 4-րդ տեղում:
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Մալագա»-«Ռեալ»` 1:2
Գոլերը` Սանտա Կրուս 90՛ – Բենզեմա 18՛, Բեյլ 83՛
Հեռացում` Իսկո 86՛