Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 29-ին կատալոնական «Բարսելոնան» դարձավ 115 տարեկան: Այս կապակցությամբ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին գրառում է կատարել Facebook-ի իր պաշտոնական էջում:
«Ցանկանում եմ «Բարսելոնայի» շնորհավորել 115-ամյակի կապակցությամբ: Այս տարեդարձը տոնելու լավագույն ձևը «Վալենսիային» հաղթելն է: Գրկում եմ բոլորիդ»,-գրել է Մեսսին և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը:
Հավելենք, որ «Վալենսիա»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 30-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:55-ին: