23.1 C
Yerevan

Բենզինի եւ դիզ. վառելիքի գները նոյեմբեր ամսին նվազել են

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում նվազել են համապատասխանաբար 3.3% և 1.3%-ով: 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.1% և 4.1%-ով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ` 5.9% և 4.0%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մամուլի հաղորդագրությունից: 
Միեւնույն ժամանակ, ըստ հաղորդագրության, Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.3%-ով, իսկ երկուսում գրանցվել է 0.2-0.1% գնանկում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.3%-ով:

Ինչ վերաբերում է ծառայությունների սակագներին, ապա, բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.2% նվազում, ինչը հիմնականում պայմանավորվել է հանրային սննդի` 1.7%, բուժսպասարկման՝ 0.6%, տրանսպորտի՝ 0.6% ծառայությունների սակագների նվազումով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0.2%, կրթության
համակարգի՝ 0.5%, մշակույթի ոլորտի՝ 0.7%, իրավական ու բանկային՝ 0.8%, հանգստի կազմակերպման՝ 1.0% ծառայությունների սակագների հավելաճ, իսկ բնակարանային կոմունալ, կապի ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.3-0.1% նվազում, երկուսում՝ 0.1% հավելաճ, իսկ 5-ում, պահպանվել է
սակագների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0.3%-ով:

spot_imgspot_img