18.1 C
Yerevan

Ոստիկանությունն ուսումնասիրում է Սաքունցի հայտարարության հանգամանքները

Նմանատիպ

5 մուլտֆիլմ ընտանեկան դիտման համար

Պատրաստեք պոպ-կորնը, անջատեք սենյակի լույսը, հարմար տեղավորվեք բազմոցին և...

Սերխիո Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից

Վաղը հատուկ օր է, վաղը ես հրաժեշտ կտամ կյանքիս...

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտակայքում երկու մարդատար և մեկ բեռնատար...

ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի հայտարարության հանգամանքները և շուտով կներկայացնի իրողության օբյեկտիվ և ամբողջական պատկերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած հաղարդագրությունից, որում, մասնավորապես, ասվում է.

«Արդեն քանի օր է՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տարբեր լրատվամիջոցներով լուրեր է տարածում, թե Վանաձորի ոստիկանությունում անօրինական գործողություններ են ձեռնարկվել մի երիտասարդ քաղաքացուհու նկատմամբ:

Նկատի ունենալով, որ սույն տեղեկությունը կանխակալ և անառողջ արձագանքների առիթ է տվել՝ հիշեցնենք, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունն ուսումնասիրում է այդ հայտարարության հանգամանքները, և ոստիկանությունն առաջիկայում, պահպանելով անմեղության կանխավարկածը, հանդես կգա բազմաբնույթ ու բազմակողմանի հիմնավորումներով՝ ներկայացնելով իրողության ոչ կանխակալ, օբյեկտիվ և ամբողջական պատկերը»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

5 մուլտֆիլմ ընտանեկան դիտման համար

Պատրաստեք պոպ-կորնը, անջատեք սենյակի լույսը, հարմար տեղավորվեք բազմոցին և...

Սերխիո Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից

Վաղը հատուկ օր է, վաղը ես հրաժեշտ կտամ կյանքիս...

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտակայքում երկու մարդատար և մեկ բեռնատար...