16.1 C
Yerevan

Բերիո թեմի առաջնորդը վերադարձել է Հալեպ

Նմանատիպ

Հունիսի 14-ից կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները հունիսի 7-ին...

Պատմության այս օրը. թուրքերը գրավեցին Երևանը

1724 թվականի հունիսի 7: Թուրքերը մտան Երևան: Այդ ժամանակ...

Զինծառայող է ինքնասպան եղել․ հարուցվել է քրեական վարույթ

Շտապօգնության բրիգադը հունիսի 6-ին ժամը 22:10-ին պարանոցի շրջանում ինքնավնասումով...

Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանն ավելի քան մեկ ամսվա բացակայությունից հետո վերադարձել է Հալեպ: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Նախորդ շաբաթների ընթացքում Սրբազան Հայրն այցելել է Սիրիայի ծովափնյա շրջան, Բեյրութ, ԱՄՆ, Կանադա, Հայաստան, Ավստրիա:

Սրբազանի` ԱՄՆ-ի արևմտյան, արևելյան շրջաններ, ինչպես նաև Կանադա այցելության հիմնական նպատակն էր մեր հայրենակիցներին իրազեկ դարձնել սիրիահայության վիճակի մասին, ինչպես նաև «Դպրոց» հիմնադրամի աշխատանքների ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ լուծումներ գտնել: Բերիո թեմի առաջնորդը եղել է նաև Հայաստանում, որտեղ մասնակցել է Եպիսկոպոսաց ժողովին:

Սիրիայի տարածքում հովվական այցելությունների նպատակն էր հանդիպել և խրախուսել Բերիո թեմի ազգային մարմիններին ու նրա քաջարի զավակներին, որոնք տագնապի դժնդակ պայմաններում հերոսաբար գոյատևում են` հակառա Սիրիայում պատերազական ծանր իրավիճակին:

Քեսաբում Ագային ուսումնասիրաց ճեմարան կատարած այցելության ժամանակ Սրբազան առաջնորդն օրհնել է երեխաներին և ուսուցիչներին: Նա հանդիպել է ուսուցիչների, հոգեբարձուների հետ, զրուցել ուսումնական ընթացքի և ընդհանուր դժվարությունների մասին: Սրբազան Հայրը մաղթել է, որ վտանգները փարատվեն և Սիրիան ու իր ժողովուրդը վերագտնեն ապահով կյանքի պայմանները:

spot_imgspot_img