30.1 C
Yerevan

Իմպիչմենտի հիմնաղբյուրը չկա. խոսք չկա կեղծված ընտրությունների և «չընտրված» նախագահի մասին. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանի նախաձեռնության մասին

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով  Times.am-ի հարցին, թե նիկոլ Փաշինյանի Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունը մինի-լյուստրացիայի փո՞րձ է ընդդիմության դաշտում, թե դրա կարիքը չկա, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կողմ է Փաշինյանի առաջարկին, քանի որ ունենք չընտրված նախագահ, բայց խնդիրն այն է, որ պատգամավորը լուրջ բացթողում է թույլ տվել՝ իմպիչմենտի հիմնաղբյուրը չկա. «Նիկոլի հիմնավորումներում բացակայում է հենց այս կետը, որ ընտրությունները կեղծված են և նա չընտրված նախագահ է, բացակայում է հիմնաղբյուրը, որը կարող էր ուժեղացնել նախաձեռնությունը: Խոսք չկա նաև Մադրիդյան սկզբունքների մասին և այլ կարևոր հարցերի: Եթե ինձ դիմած լիներ, մեկ-երկու ուղղություն կտայի, ինձ չի դիմել, խմբակցություններին է դիմել: Ինչևէ, հաջողություն եմ մաղթում, խմբակցությունը կորոշի այնպես, ինչպես կորոշի»:

Այս համատեքստում Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նախընտրական շրջանում թեպետ Նիկոլ Փաշինյանն իրեն չի աջակցել, բաց իր հաղթանակից հետո եկել և առաջարկել է իր զորակցությունը. «Ի տարբերություն ուրիշների, որոնք ուշացումով եկան ու պահանջեցին, որ իշխանությունը իրենց հետ կիսվի, նա եկավ ու ասաց, որ ոչ մի պատասխանատվություն չի վերցնի, ափսոս»:

spot_imgspot_img