Օգոստոսի 31-ին սպասվում է եղանակի վատթարացում և քամու ուժգնացում
31/08/2026 12:33
Կարդացեք նաև
Օգոստոսի 31-ին Հայաստանի շրջանների մեծ մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ: Ամպրոպի ընթացքում քամու ուժգնացումը կարող է հասնել 20-25 մ/վ-ի:
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +27-ից +29 աստիճանի սահմաններում։
Արցախում սպասվում է թույլ անձրև, ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18 աստիճան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում