21.1 C
Yerevan

Հայտնի են տարվա լավագույն մարզչի 3 թեկնածուները

Նմանատիպ

Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 3-րդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի...

Սևիլիան` Եվրոպա լիգայի 7-ակի հաղթող

Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում (Հունգարիա) երեկ կայացավ Եվրոպա լիգայի...

Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի...

2014 թվականի արդյունքներով` տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովը և Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն: Այս մասին տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից:

Կարլո Անչելոտին «Ռեալում» անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում հաղթեց Իսպանիայի գավաթի խաղարկությունում, նվաճեց ակումբի համար այդքան սպասված` Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը: Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ «Ատլետիկոն» դարձավ Իսպանիայի չեմպիոն, իսկ Յոահիմ Լյովի գլխավորած Գերմանիայի հավաքականն ամռանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Տարվա լավագույն մարզչի անունը կհրապարակվի 2015 թվականի հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր միջոցառման ժամանակ: Հիշեցնենք, որ տարվա լավագույն մարզչի թեկնածուների ընդլայնված ցանկն ուներ հետևյալ տեսքը`

Կարլո Անչելոտի (Մադրիդի «Ռեալ»), Անտոնիո Կոնտե («Յուվենտուս», ապա` Իտալիայի հավաական), Պեպ Գվարդիոլա («Բավարիա»), Յուրգեն Կլինսման (ԱՄՆ), Յոահիմ Լյով (Գերմանիա), Ժոզե Մոուրինյո («Չելսի»), Մանուել Պելեգրինի («Մանչեսթեր Սիթի»), Ալեխանդրո Սաբելյա (Արգենտինա), Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո»), Լուի վան Գալ (Հոլանդիայի հավաքական, ապա` «Մանչեսթեր Յունայթեդ»):

spot_imgspot_img