16.1 C
Yerevan

«FourFourTwo». Մխիթարյանն ընդգրկվել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում

Նմանատիպ

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

Լիոնել Մեսսին Հեռանում է ՊՍԺ-ից

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել...

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման...

«FourFourTwo» պարբերականը կազմել է 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստների 100-յակը: 100 լավագույնների շարքում 84-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

««Միքի» մականունը ստացած ֆուտբոլիստը երկրպագուների սիրելին դարձավ իր առաջին իսկ մրցաշրջանում խփած կարևոր գոլերի շնորհիվ, որոնց թվում էր Չեմպիոնների լիգայի շրջանակում «Արսենալի» դեմ խաղում (2:1) գերմանացիների առաջին գոլը: 2014 թվականի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայում 162 դրիբիլինգ է իրականացրել, ինչը 50-ով ավելի է, քան «Բորուսսիայի» որևէ այլ ֆուտբոլիստի ցուցանիշը»,-ասվում է պարբերականի մեկնաբանության մեջ:

Ըստ «FourFourTwo»-ի փորձագետների` 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է: Նրան հաջորդում է Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆիլիպ Լամը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Լավագույն տասնյակը ներկայացված է տեսանյութում, իսկ տարվա լավագույն 100-յակին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

spot_imgspot_img