«Հայկական ժամանակ». Մեր չինովնիկների համար դեկտեմբերը գործուղումների առատ ամիս է լինելու

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Մեր չինովնիկների համար դեկտեմբերը գործուղումների առատ ամիս է լինելու։ Միայն երեկ ՀՀ վարչապետի ստորագրած 12 որոշումներից վեցը վերաբերում են 11 անձանց տարբեր երկրներ գործուղելուն։ Եվս չորս որոշում նվիրված է արդեն տեղի ունեցած գործուղումների ֆինանսավորմանը։ Այսպիսով միայն մեկ օրում վարչապետը ստորագրել է մեր 15 պաշտոնյաների գործուղումներին վերաբերող 10 որոշում։ Բոլոր գործուողումները ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեից։ Գործուղումների աշխարհագրությունը տպավորիչ է՝ Վարշավա, Փարիզ, Բրյուսել, Լոնդոն Ստրասբուրգ, Աշխաբադ, Վալետա, Աստանա», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում