26.1 C
Yerevan

ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի ՀՆԱ աճի վրա կարտացոլվի 2016 թվականից

Նմանատիպ

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից․ Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:...

Ադրբեջանական բանակը կվերազինվի նոր տեխնիկայով և սպառազինությամբ․ Հասանով

Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա....

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի աճի վրա Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը կարտացոլվի 2016 թվականից: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին: «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը Հայաստանում տնտեսական աճի լրացուցիչ հնարավորություններ կստեղծի: Այս տարվա բյուջեով մենք ներկայացրել ենք 4.1 տոկոս տնտեսական աճ, քանի որ մենք դեռ Եվրասիական տնտեսական միությանը չենքանդամակցել և չենք կարող կանխատեսումներ անել: Իսկ արդյունքները մեզ համար շոշափելի կլինեն՝ սկսած 2016թվականից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանի համար հնարավորություն է ստեղծվում կայուն տնտեսական աճ ունենալ, սակայն սա չի նշանակում, որ ԵՏՄ-ն կայուն տնտեսական տարածք է: Անդրադառնալով ներդրումների ավելացման հնարավորությանը՝ Կարայանը նշեց, որ ներդրումներն ավելացնելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին անդամակցելն արդեն իսկ հնարավորություն է ներդրումների ավելացման համար, սակայն բավարար չէ: «Ներդրումների ավելացման համար անհրաժեշտ է նաև ունենալ ավելի լավ գործարար միջավայր: Եվ ես պետք է ասեմ, որ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների համեմատ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման պայմաններն ավելի լավն են, և այդ առումով մենք լավ վիճակում ենք»,- նշեց նա:

Ազգային ժողովը քննարկում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի  անդամակցության պայմանագիրը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար
Սուրեն Կարայանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

spot_imgspot_img