Հերթական արտասահմանյան գործուղումը․ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
22/09/2026 10:12
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ կունենա նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում նախատեսված են նաև Փաշինյանի հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ պաշտոնակիցների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում