ԵՄ-ն նախնական համաձայնության է եկել ՌԴ-ի և Բելառուսի դեմ սանկցիաները 3 տարով երկարաձգելու շուրջ
22/09/2026 10:29
Կարդացեք նաև
Եվրոպական միության անդամ պետությունները սեպտեմբերի 21-ին Բրյուսելում կայացած մշտական ներկայացուցիչների հանդիպման ընթացքում նախնական համաձայնության են եկել Ռուսաստանի և Բելառուսի ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցների երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում է չեխական CT24 հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ որոշման վերջնական հաստատման համար ԵՄ երկրները կանցկացնեն գրավոր ընթացակարգ։
Ուշագրավ է, որ այս անգամ սահմանափակումները որոշվել է երկարաձգել 3 տարի ժամկետով՝ նախկինում ընդունված 6 կամ 12 ամսվա փոխարեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում