10.1 C
Yerevan

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան. «Հյուսիսայի Իռլանդիայի հակամարտությունը շատ է տարբերվում ԼՂ հիմնախնդրից»

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...

«Մեծ Բրիտանիան չի հանդիսանում բանակցային գործընթացի առաջնային խաղացողներից: Այդ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, մասնավորապես՝ երեք համանախագահները»: Այս մասին «1news.az» կայքին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Բեյթմանը`պատասխաներով արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Մեծ Բրիտանիայի ունեցած դերի մասին հարցին:

«Մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահներին հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Եվ մենք պատրաստ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ անել ամեն հնարավորը հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարմար»,- ասել է Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է Արցախյան հակամարտության կարգավորման հարցում օգտագործել Հյուսիսային Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև հակամարտության լուծման փորձը՝ Փ.Բեյթմանը նկատել է, որ Հյուսիսային Իռլանդիայի խնդիրները որոշ հանգամանքներից էին ծագել, և դրանք շատ են տարբերվում Արցախյան հակամարտությունից:

«Կարծում եմ, որ շատ քիչ նմանություններ կան այս երկու հակամարտությունների միջև: Կան որոշ դասեր՝ քաղված մեր փորձից, որոնք կարող են որոշակի կապ ունենալ ցանկացած հակամարտության հետ»,- ասել է դեսպանը:

spot_imgspot_img