Երեկ Լոնդոնում կայացավ Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը, որին հետևում էին տոնական մարզադաշտից 62.000 հանդիսական, իսկ հեռուստաէկրանների դիմաց միջոցառմանը հետևել է շուրջ մեկ միլիարդ:
Բացմանը ներկայացված էր բեմադրություն, որը դրվագներով պատմում էր Մեծ Բրիտանիայի ողջ պատմությունը՝ կարևոր դրվագներով:
Պատվիրակությունների երթի ժամանակ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտի վազքուղով անցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականի պատվիրակությունը: ՀՀ Դրոշը տանում էր թեքվանդիստ Արման Երեմյանը:
Ինչպես ամեն օլիմպիական խաղերի ժամանակ, այս անգամ ևս կազմակերպիչներին հաջողվել էր գաղտնի պահել այն մարդու անունը, ով պետք է վառի ջահը:
Ի վերջո բրիտանական սպորտի ապագա մարզիկների ձեռքով վառվեց 30-րդ օլիմպիական խաղերի անմար կրակը:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը նախատեսվածի համաձայն հուլիսի 27-ին այլ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան հյուրերի հետ ներկա է գտնվել Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
Իսկ մինչ այդ երեկոյան նախագահը մասնակցել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրված ընդունելությանը: