13.1 C
Yerevan

Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կսկսի գործել

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Մոտակա շաբաթների ընթացքում Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանից թռիչքներ կիրականացվեն: Ինչպես հայտարարել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, օդանավակայանի տեխնիկական հագեցումն արդեն ավարտված է, իսկ թռիչքներ չիրականացնելու միակ պատճառը ինքնաթիռների բացակայությունն է: Ինքնաթիռներ ձեռք բերելու համար պահանջվող գումարը  նվիրաբերել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: 

Արցախի կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը նշել  է, որ մոտակա շաբաթներին օդանավակայանը առաջին օդանավերը կընդունի։ Խոսելով Ադրբեջանի կողմից հնարավոր խոչընդոտների մասին՝ նա ասել է. «Ադրբեջանը ստորագրել է միջազգային կոնվենցիա, որով իրենք պարտավորվում են չսպառնալ ուղևորատար ինքնաթիռների անվտանգությանը»: Ադբաշյանը նշել է նաև, որ սկզբում թռիչքներ են իրականացվելու Երևան-Ստեփանակերտ և հակառակ ուղություններով, իսկ հետագայում չվերթներն կընդլայնվեն:

«Արցախ-աերոնավիգացիայի» տնօրեն Նորայր Սաֆարյանը այս առիթով հայտարարել է, որ եթե Ադրբեջանը համաձայնի համագործակցել, ապա հնարավոր է՝ Արցախով թույլ տրվի իրականացնել նաև Նախիջևան-Բաքու չվերթներ:

Այս ամենին ավելացնելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն այն մասին, թե կողմերից երաշխիքներ են ստացվել, որ քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժ չի կիրառվի՝  կարող ենք սպասել, որ օդանավակայանը վերջապես կսկսի գործել:

spot_imgspot_img