3.1 C
Yerevan

Թուրքահայերը վրդովված են Էրդողանի` ՀՀ նախագահին արած հրավերով

Նմանատիպ

Շվեդիան Թուրքիային է հանձնել քուրդ զինյալներից մեկին

Շվեդիայի իշխանությունները Թուրքիային են հանձել Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու...

Իրավիճակն Արցախում։ Ի՞նչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում հիմա

Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ քաղաքացիական հագուստով մի...

Ցանկանում են խաթարել Արցախի բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի...

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի օր հայտարարելու եւ այդ արարողությանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելու` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մանր քայլն արժանացել է սոցիալական ցանցերի օգտատերերի, հատկապես թուրքաբնակ հայերի խիստ հակազդեցությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս»-ը, թուրքական պաշտոնական շրջանակների կողմից «քաղաքական ռազմավարություն» գնահատված այդ նախաձեռնությունն արժանացել է թուրքական առաջադեմ հանրության, այդ թվում նաեւ հայերի, քննադատությանը:

«Ակոս»-ը զրուցել է մի խումբ թուրքաբնակ հայերի հետ, ովքեր Էրդողանի այդ քայլը «անդաստիրակ, կեղծավոր արարք» են գնահատել:

Թերթի հետ զրույցում Միսակ Հերգելն ասել է, որ առաջինը ՀՀ նախագահն է հրավիրել Էրդողանին մասնակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի արարողությանը, եւ Էրդողանը պետք է գնա Հայաստան:

Գայուշ Չալըքման Գավրիլոֆն Էրդողանի այդ հրավերը «անդաստիարակ, խարդախ եւ կեղծավոր» քայլ է անվանել, որը, նրա խոսքով, ուղղված է այն բանին, որպեսզի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության միջազգային օրը աշխարհի պետությունների ուշադրությունը շեղի Հայաստանից եւ ուղղի Թուրքիային:

Նշելով, որ կարեւոր է հիշատակել Գալիպոլիի ճակատամարտում զոհվածներին, Կարո Պալյանը Էրդողանին հիշեցրել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում ձերբակալվեցին եւ սպանվեցին 200 հայ մտավորականներ, որով սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը: «Ինչպե՞ս կարող ենք անկեղծ համարել հայերի ժառանգներին հայտնած ցավակցությունը մի նախագահի կողմից, ով անտեսում է այն ժամանակ երկրի 20 տոկոսը կազմող հայերին հասցված աղետը», -ասել է նա:

Գալիպոլիի ճակատամարտը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1915 թվականի մարտի 18-ին, երբ թուրքերը Անտանտի երկրների նավերին թույլ չտվեցին մտնել Դարդանելի նեղուց, որը թուրքերը Չանաքքալե են անվանում: Այդ օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն, այն երբեք չի նշվել ապրիլին:

ՀՀ նախագահը մերժել է Էրդողանի հրավերը` այլ հիմնավոր պատճառների շարքում նշելով, որ նախ պետք է պատասխանել Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակելու` Թուրքիայի նախագահին արված իր հրավերին:

spot_img
spot_img