Տանիքից ցած նետած տղամարդը կենդանի մնալուց հետո սպանվեց ներքևում հավաքված ամբոխի կողմից. ԻՊ-ի բարբարոսությունները. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈւԹ
04/02/2015 23:19
Նմանատիպ
Իսլամական պետությունում միասեռականությունը դիտվում է որպես մահացու մեղք, և մարդկանց այդ մեղքի համար ենթարկում են մահապատժի: Իսլամական պետությունում վերջին շրջանում միասեռականության մեջ կասկածվող մեկ տասնյակից ավել նմանատիպ սպանություններ են կատարվել` ցած նետելով մարդկանց տանիքներից, աչքերը փակելով նախապես:
Ռաքքայի մոտ, Տալ Աբյադում, որը համարվում է Իսլամական պետության պաշտոնական մայրաքաղաքը, յոթ հարկանի շենքի տանիքից վայր են նետում համասեռամոլության մեջ կասկածվող տղամարդուն: Ներքևում հավաքված ամբոխը, հայտնաբերելով, որ տղամարդը վայր ընկնելուց հետո դեռ շնչում է, քարերի հարվածներով վերջնականապես սպանում է նրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում