«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը պատրաստվում է 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը:
Այս մասին Կարապետյանը հայտնել Tert.am –ի հետ զրույցում, ասելով’ «Ես որոշում ունեմ, որ՝ այո, բայց դա պետք է որոշի կուսակցությունը»: Վերջերս Հայաստան վերադարձած «Ժողովրդական կուսակցության» նախագահը իր իսկ խոսքերով ներում է բոլորին և պատրաստվում կրկին զբաղվել ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ: