«Ժողովուրդ». Արծվիկ Մինասյանը չի բացառել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը

«Ժողովուրդ». Արծվիկ Մինասյանը չի բացառել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները, հասկանալի դարձավ, որ դա արել է ՀՅԴ-ի լիակատար աջակցությունը ստանալու համար: Ավելին՝ այդ քայլը կատարելով՝ Սերժ Սարգսյանը փաստացի վերացրեց վերջին խոչընդոտը, որը ՀՅԴ-ին մինչ այդ խանգարում էր ՀՀԿ-ի հետ դաշինք կազմել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից «Ժողովուրդ»-ը երեկ փորձել է պարզել, թե որքանով է իրատեսական ՀՅԴ-ի իշխող կոալիցիա կազմելու տարբերակը:

«Նախագահ Սարգսյանը քայլ առաջ է կատարել, բայց խոսել այս պահին, որ կոալիցիոն համաձայնությունը կկայանա, ոչ միայն վաղ է, այլ նաև անհրաժեշտ բազան դեռևս ձևավորված չի: Երբ կունենանք լիարժեք ընկալում, փոխըմբռնում ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները համատեղ պատկերացումներով լուծելու ուղղությամբ, այդ ժամանակ չի բացառվում, որ Դաշնակցությունը թևերը քշտած կմտնի ու գործընթացը կտանի այդ ուղղությամբ»,- պատասխանել է Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում