Գվարդիոլա. Ամենակարևորն այս խաղը ճիշտ վերլուծելը և հետևություններ անելն է

Գվարդիոլա. Ամենակարևորն այս խաղը ճիշտ վերլուծելը և հետևություններ անելն է

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր մեկնաբանությունն է տվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Շախտյորի» հետ առաջին հանդիպման վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Լվով Արենայում» կայացած խաղում թիմերին այդպես էլ չհաջողվեց գոլեր խփել:

«Շատ լավ խաղ ստացվեց: Մենք մի քանի գոլային պահեր ստեղծեցինք և մրցակցին հնարավորություն չտվեցինք գրոհել: Կարողացանք չեզոքացնել Ալեքս Թեյշեյրային, Թայսոնին և Դուգլաս Կոստային, ինչի համար շատ գոհ եմ: Եթե Թոմաս Մյուլլերը և Արյեն Ռոբենն իրացնեին իրենց հնարավորությունները, կարող էինք հաղթանակի հասնել, իսկ հիմա պետք է հաղթենք Մյունխենում և առաջ անցնենք:

Շատ լավ հիշում եմ այն «Շախտյորը», որի հետ մի քանի անգամ մրցել եմ «Բարսելոնան» գլխավորելու տարիներին: Ֆուտբոլիստները փոխվել են, սակայն խաղաոճը նույնն է: Այն ժամանակ խաղում էին Ֆերնանդինյոն, Բրանդաոն, Ժադսոնը: Այժմ «Շախտյորն» այլ առաջատարներ ունի, բայց նրանք նախկինների պես ուժեղ են: Մեզ համար ամենակարևորը պատասխան խաղից առաջ այս հանդիպումը ճիշտ վերլուծելն է և համապատասպան հետևություններ անելը,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Հավելենք, որ «Բավարիա»-«Շախտյոր» պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 11-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում