Կավանի. Ակնհայտ է, որ Սուարեսի համար հեշտ չէ «Բարսելոնայում» խաղալը

Կավանի. Ակնհայտ է, որ Սուարեսի համար հեշտ չէ «Բարսելոնայում» խաղալը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին խոսել է իր հայրենակից Լուիս Սուարեսի` «Բարսելոնայում» հեռանկարների մասին: Կավանին կարծում է, որ Սուարեսին դժվար է հարմարվել կատալոնական ակումբին:

-Այժմ Լուիսի դերակատարությունը տարբերվում է այն ամենից, ինչ նա անում էր «Լիվերպուլում»: Ակնհայտ է, որ նրա համար հեշտ չէ: «Բարսելոնայի» խաղը շատ մոբիլ է, և թիմը սովոր չէ խաղալ մաքուր «ինը» համարով:

Բայց ես համոզված եմ` Սուարեսը կարող է շատ բան տալ «Բարսելոնային» իր տաղանդի և հնարավորությունների շնորհիվ: Ամեն դեպքում ֆուտբոլիստն ինքը պետք է հարմարվի թիմի խաղին,-Կավանիի խոսքը փոխանցում է «Marca»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում