Լուկաշենկոն Դեբալցեւոյից ուկրաինացի զինվորականների ու զենքի դուրսբերման երաշխիքներ Է առաջարկել

Լուկաշենկոն Դեբալցեւոյից ուկրաինացի զինվորականների ու զենքի դուրսբերման երաշխիքներ Է առաջարկել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դեբալցեւոյից ուկրաինացի զինվորականների ու զենքի դուրսբերման երաշխիքներ Է առաջարկել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պատրաստ ենք ոչ թե պարզապես հանդես գալ որպես միջնորդներ, այլ արժանավայել դադարեցնել այդ հակամարտությունը Դեբալցեւոյի շրջանում եւ այնտեղից դուրս բերել Ուկրաինայի բոլոր զինծառայողներին պայմանով, որ նրանք այլեւս երբեք կռվի դուրս չեն գա»,-ընդգծել Է նախագահը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ղեկավարի հետ փետրվարի 18-ին Մինսկում կայացած հանդիպմանը:

Բացի այդ, ինչպես հայտարարել Է Լուկաշենկոն, «եթե ինչ-որ մեկին անհանգստացնում Է այն զենքը, որն ունեն Ուկրաինայի Դեբալցեւոյում շրջապատված ուկրաինացի զինծառայողները, ապա մենք պատրաստ ենք այդ զենքն ընդունենք Բելառուսի տարածքում»:

Նախագահը նաեւ ընդգծել Է, որ դրա համար կարեւոր Է բոլոր կողմերի հավանությունը: «Եթե նրանց համար գերակայություն Է հազարավոր անմեղ ու շրջապատման մեջ հայտնված մարդկանց կյանքը, ապա մենք պատրաստ ենք դա անել մեկ օրվա ընթացքում»,-ասել Է նա: Բելառուսը ձգտում Է որեւԷ դեր խաղալ ՈՒկրաինայի հակամարտության կարգավորման գործում, հավելել Է Լուկաշենկոն:

«Բելառուսը կարող Էր մեծ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում, եթե դրանում ներքաշված կողմերը դա ցանկանային»,-ասել Է նախագահը: Նրա խոսքով՝ Մինսկն ասօր պատրաստ Է առաջարկել ուկրաինական եւ հակամարտության մեջ ներքաշված մյուս կողմերին՝ խնդիրը լուծել մեկ օրվա ընթացքում: «Եթե դա ցանկանան ՈՒկրաինան, Ռուսաստանը, ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն, մենք պատրաստ ենք ոչ թե պարզապես հանդես գալ որպես միջնորդ, այլ արժանավայել դադարեցնել այդ հակամարտությունը Դեբալցեւոյի շրջանում»,-եզրափակել Է Լուկաշենկոն:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի վարչակազմի պետը՝ Մաքսիմ Լեշչենկոն, հայտարարել Է, որ Դեբալցեւոյում գտնվող ուկրաինացի ուժայինները զանգվածաբար զենքը հանձնում են աշխարհազորայիններին: «Դեբալցեւոյում տեղի Է ունենում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների կողմից զենքի զանգվածային հանձնում,-ասել Է Լեշչենկոն:-Այդ մարդկանց թվաքանակը հասնում Է հարյուրների»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում