Ռոբեն. Երկրորդ կեսում անփույթ և դանդաղ էինք խաղում

Ռոբեն. Երկրորդ կեսում անփույթ և դանդաղ էինք խաղում

«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենն իր մեկնաբանությունն է տվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Շախտյորի» հետ հանդիպման վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Լվով Արենայում» կայացած հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ պատասխան խաղը կայանալու է մարտի 11-ին:

-Մենք վատ սկսեցինք երկրորդ կեսը, չէր կարելի նման սխալներ թույլ տալ: Առաջին կեսում լավ էինք խաղում, իսկ երկրորդում` անփույթ և դանդաղ: Դա հանգեցնում է խաղային խնդիրների, և դու սկսում ես սխալներ թույլ տալ: Ասելու բան էլ չկա. պետք է պարզապես խաղադաշտ դուրս գալ և խաղալ ֆուտբոլ,-ասել է Ռոբենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում