Գյուղատնտեսության նախարարությունը «Թեժ գծեր» է գործարկել ահազանգերին արագ արձագանքելու նպատակով
18/02/2015 17:33

Նմանատիպ
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված բողոքներին և ահազանգերին արագ արձագանքելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունում կգործեն մի քանի «Թեժ գծեր»: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Թեժ գիծ» ծառայությունները գործում են ինչպես նախարարության աշխատակազմում, այնպես էլ նախարարության կառավարման ոլորտի պետական մարմինների աշխատակազմերում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում գործող հեռախոսահամարն է 055 541 968, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեում` 010 54 01 35, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում` 010 206 040:
Հետևեք մեզ նաև Telegram-ում