Վթարային ջրանջատում Կենտրոնում
18/02/2015 17:34

Նմանատիպ
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված Կենտրոնում ջրանջատում է սպասվում: Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, փետրվարի 19-ին` ժամը 10.00-22.00-ը, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում