Քերոլը հրապարակել է վիրահատված ծնկի լուսանկարները
18/02/2015 18:34

Նմանատիպ
«Վեսթ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլը ցուցադրել է, թե ծնկի վիրահատությունից հետո ինչպիսի տեսք ունի ոտքը: «Սաութհեմփթոնի» հետ խաղի (0:0) 55-րդ րոպեին Քերոլը փոխարինման դուրս եկավ, ոտքին ցավոտ հարված ստացավ, ինչի հետևանքով արձանագրվեց վնասվածքի կրկնություն:
Բրիտանական մամուլի հաղորդմամբ` Քերոլի վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն խաղադաշտ վերադառնալու մասին նա կարող է մտածել միայն հաջորդ մրցաշրջանում: Լուսանկարները Քերոլը հրապարակել է Instagram-ի իր պաշտոնական էջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում