Շյուրլե. Մոուրինյոն ասաց, որ հնարավորություն կստանամ

Շյուրլե. Մոուրինյոն ասաց, որ հնարավորություն կստանամ

«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն նշել է, որ միշտ սիրել է իր նախկին թիմը` «Չելսին», սակայն առանց խաղաժամանակի չէր կարող մնալ լոնդոնյան ակումբում: Ֆուտբոլիստը պատմել է, որ նախքան տեղափոխությունը «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան խոստացել է հնարավորություն տալ, իսկ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խորհուրդ է տվել հեռանալ:

-Մանկուց «Չելսիի» երկրպագու եմ եղել և մինչև վերջին օրերն ինձ լավ էի զգում ակումբում: Սակայն ինձ համար ամենակարևորը ֆուտբոլ խաղալը և հաճույք ստանալն է: Դրա հնարավորությունը «Չելսիում» չունեի: 

Եթե նայենք ակումբների հեղինակությանը, ապա գուցե «Վոլֆսբուրգը» զիջում է: Ես այդ մասին շատ եմ մտածել: Կարող էի մնալ «Չելսիում», Մոուրինյոն ինձ ասաց, որ հնարավորություն կստանամ: Ես ցանկանում էի խաղալ…

Յոահիմ Լյովն ասաց` «Վոլֆսբուրգ» տեղափոխությունն ինձ համար առաջընթաց կլինի: «Վոլֆսբուրգը» լավ ակումբ է, որի կազմում կարող եմ տիտղոսների համար պայքարել Գերմանիայում և Եվրոպայում,-Շյուրլեի խոսքը մեջբերված է «Sport Bild»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում