Մշակույթի նախարարը պարգևատրել է «Բուկինիստ» գրախանութի տնօրենին
18/02/2015 21:18

Նմանատիպ
Հայ գրատպության և գրականության հանրահռչակման բնագացառում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար` «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Նարեկացի» հուշամեդալով: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պարգևը նրան է հանձնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում