Լազար Վիդիչը և Վիլի Պոսենկովիչը փորձաշրջան են անցնում «Բանանցում»

Լազար Վիդիչը և Վիլի Պոսենկովիչը փորձաշրջան են անցնում «Բանանցում»

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանցի» կազմում փորձաշրջան են անցնում Բալկանյան թերակղզին ներկայացնող երկու ֆուտբոլիստներ՝ Լազար Վիդիչը և Վիլիմ Պոսենկովիչը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երկու ֆուտբոլիստներն էլ հարձակվողական ոճի կիսապաշտպաններ են: Վիդիչը ներկայացնում է Սերբիան, նրա վերջին ակումբը բոսնիական «Մլադոստն» է: Պոսենկովիչը խաղացել է «Կայսերիսփորում» և հունական «Հերակլեսում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում