«Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիրներից եմ». Ալեքսանդր Արզումանյանը՝ Տեր-Պետրոսյանի ցուցակում լինելու մասին

«Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիրներից եմ». Ալեքսանդր Արզումանյանը՝ Տեր-Պետրոսյանի ցուցակում լինելու մասին

Օրեր առաջ Առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը  գործող ղեկավար Սերժ Սարգսյանին Հայկական հարցի հետ կապված գործնական առաջարկ էր արել՝ ստեղծել խորհրդակցական հանձնաժողով: Տեր-Պետրոսյանը հուշել էր անգամ, թե ով կարող է լինել դրա կազմում և Բաբկեն Արարքցյանի, Վազգեն Մանուկյանի, Գագիկ Հարությունյանի, Վանո Սիրադեղյանի, Վարդան Օսկանյանի և այլոց անունների կողքին նաև Ալեքսանդր Արզումանյանինը  կար:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարն ասաց, թե իր անվան հիշատակման մեջ տարօրինակ ոչինչ չկա. «Ես հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիրներից եմ: Այդ հարցերով զբաղվել եմ 20 տարի: Եվ եթե որեւէ մեկը գտնում է, որ այդ թեմայով կարելի է քննարկում անել, ակնհայտ է, որ ես կարող էի մտքներով անցնել: Այլ հարց է, որ իմ մոտեցումն ուրիշ է»:

Թե ինչ ուրիշ մոտեցման մասին է, Արզումանյանը չգաղտնազերծեց:

Դիտարկմանը՝ ցուցակում Վանո Սիրադեղյանն էլ կա, նա կարող է վերադառնա՞լ, Ալեքսանդր Արզումանյանը հորդորեց այդ հարցն ուղղել Լևոն Տեր-Պետրոսյանին.«Նա կպատասխանի»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ավելի վաղ ԱԺ պատգամավորը Times.am-ին հիշեցրեց իր տեսակետը՝ ներընտանեկան վեճ է:

Մեր հակադարձմանը, թե Ձեր ասածից հետո իրավիճակ է փոխվել, Արզումանյանն արձագանքեց. «Խնամիները բարիշել են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում