Ֆուտբոլի մասին լավագույն ֆիլմերը

Նմանատիպ
Ամենահայտնի սպորտաձևը չէր կարող անդրադարձ չունենալ արվեստում` առաջնահերթ կինոյում: Առանձնացրել ենք ֆիլմեր, որոնք խորհուրդ ենք տալիս դիտել յուրաքանչյուր ֆուտբոլասերի:
«Գոլ» եռապատում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Իսպանիա)
Ֆիլմ բոլոր այն տղաների համար, ովքեր երազում են հանրահայտ ֆուտբոլիստ լինելու մասին: Ձեր առջև գրեթե հեքիաթային պատմություն է աղքատ ընտանիքի մի տղայի մասին, ով հնարավորություն է ստացել իրականացնելու երազանքը ֆուտբոլային աշխարհի բարձր դասակարգում: Սանտյագո Մունյեսը նախ վեր է բարձրանում «Նյուքասլ Յունայթեդի» միջոցով, իսկ հետո հանդես է գալիս «Ռեալում»: Պատմությունը նաև երրորդ մաս ունի, սակայն կենտրոնական դեմքերը բոլորովին այլ մարդիկ են, և երրորդ ֆիլմը փչացնում է նախորդ սերիաների տպավորությունները:
Փաստ. Ֆիլմում ներկայացվում է ֆուտբոլային հսկաների մի ամբողջ թիմ. Ռաուլ, Բեքհեմ, Զիդան, Կառլոս, Շիրեր: Ֆիլմի համար ոչ միայն խաղերից դրվագներ, այլ նաև հատուկ նկարհանված տեսարաններ կան:
«Էրիկին որոնելիս» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա)
Բոլոր դերասանների հանդեպ խորին հարգանքով հանդերձ` իր դերն ամենալավը հենց Էրիկ Կանտոնան կերտեց: Ի տարբերություն «Գոլի» ստատիկ կերպարներին, «Էրիկին որոնելիս» ֆիլմում ֆուտբոլային դերը կայուն մնաց` պահելով սյուժեի բոլոր թելերը: Պատմության կենտրոնում սովորական անհաջողակ փոստատարն է: Կինը հեռացել է, երեխաները վատ շրջապատ են ընկել, շուրջն ամեն բան մութ է ու տխուր: Միակ ուրախությունը հանճարեղ Կանտոնայի մասին հիշողություններն են: Այնպես որ.զարմանալի չէ` հենց ֆուտբոլիստի տեսիլքն է փորձում նրան դուրս բերել հոգեկան անդունդից:
Փաստ. 2009-ին ֆիլմը նոմինացված էր Կաննի կինոփառատոնում` «Ոսկե արմավը» ստանալու համար:
«Մարադոնա» (Իսպանիա, Ֆրանսիա)
Բալկանյան ֆիլմի դասական Էմիր Կուստուրիցան հետաքրքվեց Մարադոնայով նրա հետ 2005 թվականին ծանոթանալուց հետո: Երեք տարի անց շփումը և նրան հետևելը ծնեցին այս վավերագրական ֆիլմը, որը մեզ ցույց է տալիս ֆուտբոլի պատմության հանճարեղ ու հակասական կերպարին: Ֆիլմի հիմքում Մարադոնայի ճակատագիրն է, նրա անձը` Կուստուրիցայի աչքերով: Քիչ դեր չեն խաղում Մարադոնայի մենախոսությունները, որոնցում նա հիշում է իր անցյալն ու կիսվում կյանքի մասին մտորումներով:
Փաստ. Պատրաստ եղեք, որ ֆիլմում հանդիպելու եք քաղաքական թեմաների` հատկապես ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի հարաբերությունների վերաբերյալ:
«Ֆուտբոլային հանդիպում փիլիսոփաների համար» (Մեծ Բրիտանիա)
Կարճ հոլովակները ևս կարող են ֆիլմեր համարվել, եթե որակյալ ու վառ են ներկայացված: «Ֆուտբոլային հանդիպում փիլիսոփաների համար»-ը 70-ականների հայտնի «Մոնտի Պայտոն» խմբի կոմեդիաներից է: Ֆիլմի հիմքում երևակայությունն է` գերմանական թիմի և անտիկ ֆիլիսոփաների թիմի հնարավոր հանդիպման մասին: Խաղի մասնակիցների շարքում են Կանտը, Նիցշեն, Մարքսը, Արքիմնեդը… Լավ տրամադրության համար պետք է ֆիլմը սկզբից մինչև վերջ դիտել:
Փաստ. Դաշտում միակ ֆուտբոլիստը Ֆրանց Բեկենբաուերն է:
«Յունայթեդ. Մյունխենյան ողբերգություն» (Մեծ Բրիտանիա)
1958-ին ավիավթարի ենթարկվեց «Մանչեսթեր Յունայթեդի»` Մեթ Բասբիի հզոր թիմի ինքնաթիռը: Լեգենդար կազմի անդամներից միայն մի քանիսը ողջ մնացին: Նրանց թվում` Բոբի Չարլթոնը, ում կերպարը ֆիլմում յուրահատուկ դեր ունի: Նա այստեղ անցյալի ու ապագայի կամուրջ է հանդիսանում: Հենց նրա շուրջ «Մանչեսթր Յունայթեդը» կստեղծի նոր թիմ, փորձելով մեղմել կորստի ցավն ու պահպանել հաղթողի հոգին:
Փաստ. Մեթ Բասբիի երեխաները քննադատել են ֆիլմը տարբեր սխալների համար` սկսած իրենց հոր հագնվելու ոճից մինչև անտեղի դրամատիզմ:
«Սպանիչ ֆուտբոլ» (Հոնկոնգ, Չինաստան)
17-25 տարեկան մարդկանց մոտ այս անունը հիմա հաստատ ծիծաղ առաջացրեց: Չինական պատմություն այն մասին է, թե ինչպես միավորել ֆուտբոլն ու կունգ-ֆուն: Ֆիլմը նախկինում հաճախ էին հեռուստացույցով ցուցադրում և շատ տղաներ սիրով դիտում էին կռիվն ու իրենց սիրելի մարզաձևը: Հիմա այդ ֆիլմը ահավոր դերասանական խաղ ունեցող, միամիտ սյուժեով ֆիլմ է համարվում և անհասկանալի ու քնքուշ զգացմունքներ է միաժամանակ առաջացնում: Սակայն ֆիլմը 13 տարի առաջ 42 միլիոն դոլար եկամուտ բերեց:
Փաստ. Գլխավոր դերակատար Սթիվեն Չոուն նաև ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն էր:
«Անիծյալ «Յունայթեդ»» (Մեծ Բրիտանիա)
Ֆիլմն էկրանավորվել է Բրիտանիայում հայտնի Դևիդ Պիսի գրքի հիման վրա, որն իր հերթին ցույց է տվել մարզչական աշխատանքը «Լիդս Յունայթեդ» ակումբի XX դարի լեգենդար մարզիչ Բրայան Կլաֆի օրինակով: Հետաքրքիր է գլխավոր դերակատարների ընտրությունը: Մայքլ Շինը բարդ, աշխարհիկ մարդկանց դերում է միայն երևում, թեկուզ եթե նրանք լինեն բացասական հերոսները: Իսկ Կլաֆը մարդ է, ով աշխատանքի ժամանակ հարբում է և ծեծում է Ռոյ Կինին: Ստացվե՞լ է արդյոք Շինին իր համար անսովոր դեր կերտել ու փոխանցել բրիտանական ֆուտբոլի ոգին` կիմանաք` նայելով ֆիլմը:
Փաստ. Կլաֆի կինը քննադատել է Դևիդ Պիսին գրքի փաստերը սխալ ներկայացնելու համար:
«Ամբողջ կյանքը ձեռնոցների մեջ» (Ռուսաստան)
«Դարպասապահը թիմի կեսն է». սիրում են կրկնել շատ մարզիչներ: Ճշգրիտ հարաբերությունների մասին չենք խոսի, բայց դարպասապահի հիմնական դերի հետ կհամաձայնենք: Իսկ եթե այդպես է, ուրեմն նրանք առանձին ֆիլմի են արժանի: Այս վավերագրական ֆիլմը, որտեղ անցյալի ու ներկայիս լավագույն դարպասապահները` Իկեր Կասիլյասը, Յենս Լեմանը, Իգոր Ակինֆեևը, Էդվին վան դեր Սարը, Ռինատ Դասևը սեփական օրինակով պատմում են, թե ինչ է նշանակում դարպասապահ լինել և որն է հաջողության գինն այդ բարդ գործում:
Փաստ. Չմոռանաք, որ մեծ էկրան է բարձրացել ֆիլմի երկրորդ մասը, որի հերոսներն են Պետեր Չեխը, Մանուել Նոյերը, Ժուլիո Սեզարը և Ժերեմի Ժանոն:
«Կանաչ փողոցի խուլիգանները» (Մեծ Բրիտանիա)
Կինովարկանիշների բոլոր հնարավոր տարբերակներում այս ֆիլմը բարձր հորիզոնականներում է: Ֆուտբոլային երկրպագուների գործողությունները լարման մեջ են պահում դիտողին ու թույլ տալիս իսկապես կիսել հերոսների զգացմունքները: Դեռ որևէ մեկին չէր հաջողվել այդպես պատկերել երկրպագուական կյանքը (թեև շատերն էին փորձել)` ֆիլմը հետաքրքիր դարձնելով ոչ միայն ֆուտբոլասերների, այլ նաև լավ կինոյի սիրահարների համար:
Փաստ. Դերին լավագույնս պատրաստվելու համար դերասանները փոխել էին իրենց օրակարգը. առավոտյան` մարմնամարզություն, ցերեկը` կռիվների տեսարանների փորձեր, երեկոյան` համատեղ այց մոտակա բար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում