Մեսսի. Չենք կորցրել «Բարսելոնայի» խաղային փիլիսոփայությունը

Մեսսի. Չենք կորցրել «Բարսելոնայի» խաղային փիլիսոփայությունը

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կարծում է, որ թիմը չի փոխել այն խաղաոճը, որը միշտ եղել է իրենց այցեքարտը: Արգենտինացի հարձակվողը նշել է, որ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» համար բեկումնային է եղել Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադից» կրած նվազագույն հաշվով պարտությունը:

-«Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումից հետո մեր խաղը փոխվեց: Ցանկանում էինք խաղադաշտում այլ կերպ հանդես գալ: Նախքան այդ մրցակիցներին պրեսինգի չէինք ենթարկում և գնդակի տեղաշարժն առաջվա պես չէինք վերահսկում:

Բարեբախտաբար, կարողացանք անհրաժեշտ փոփոխություններ կատարել: Մեր թիմն ընդունակ է ինչպես վերահսկել խաղի ընթացքը, այնպես էլ խաղալ հակագրոհներով: Մենք չենք կորցրել «Բարսելոնայի» խաղային փիլիսոփայությունը,-Մեսսիի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում