Պլատինին կարծում է` Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

Պլատինին կարծում է` Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին համոզված է, որ «Ռեալի» երիտասարդական թիմի` «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ապագայում կարող է ավելի բարձր մակարդակով աշխատել:

-Հաճախ եմ զրուցում Զիդանի հետ: Նա ցանկանում էր ինչ-որ բան անել, որպեսզի կարողանար սկսել մարզչական կարիերան: Այս շրջանում նա սովորում է` դա անելով շատ արագ և լավ: Կարծում եմ` նա կարող է լավ մարզիչ լինել: Ապագայում նա հնարավորություն կունենա փոխարինելու Կարլո Անչելոտիին կամ գլխավորելու Ֆրանսիայի հավաքականը,-ասել է Պլատինին «RMC Sport»-ին տված հարցազրույցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում