Խան. Լեգենդար բռնցքամարտիկներն ասում են` ես կարող եմ հաղթել Մեյվեզերին

Նմանատիպ
Բրիտանացի բռնցքամարտիկ Ամիր Խանը շարունակում է հուսալ, որ Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտելու հնարավորություն կստանա:
-Ես իսկապես մտածում եմ, որ իմ ոճը Մեյվեզերի համար դժվարություններ կստեղծի: Մենի Պակյաոն լավ բռնցքամարտիկ է, և մարդիկ ցանկանում են տեսնել նրա մենամարտը Մեյվեզերի հետ, սակայն եթե խոսենք ոճից, ապա ես ավելի շատ խնդիրներ կստեղծեմ Ֆլոյդի համար:
Ես Մեյվեզերից բարձրահասակ եմ, ինչն առավելություն է տալիս, արագ եմ և ուժեղ, իսկ նա դա տանել չի կարողանում: Աշխարհի տարբեր անկյունների լեգենդար բռնցքամարտիկները` Շուգար Ռեյ Լեոնարդից մինչև Թոմաս Հիրնսը, ասում են, որ Ամիր Խանը կարող է հաղթել Ֆլոյդ Մեյվեզերին,-Խանի խոսքը մեջբերված է «The Sun»-ից
Հավելենք, որ 2013 թվականից Ամիր Խանը ցանկանում է պայմանավորվածություն ձեռք բերել Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտելու համար, սակայն նրա ջանքները դեռ ապարդյուն են անցնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում