Զինվորներն ու աշակերտները մաքրել են Կոտայքի մարզի հուշարձանների տարածքը

Զինվորներն ու աշակերտները մաքրել են Կոտայքի մարզի հուշարձանների տարածքը

Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 70-ամյակի շեմին հուշարձանները մարքվում են ու պետական հոգածության ներքո են: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից, զինծառայողներն ու դպրոցականները մաքրել են Կոտայքի մարզի Քանաքեռավան և Մրգաշեն համայնքների Երկրորդ աշխարհամարտի զոհերի հ իշատակը հավերժացնող հուշարձանների տարածքը: Մասնավորապես, հուշարձանների մաքրման աշխատանքներին մասնակցել են Քանաքեռի թիվ N զորամասի զինծառայողները, Երևանի թիվ 78 հիմնական, Քանաքեռավանի և Մրգաշենի միջնակարգ դպրոցների աշակերտները: Աշխատանքների կազմակերպմանն ակտիվորեն մասնակցել են նաև համայնքապետեր՝ տրամադրելով գործիքներ և աղբատար մեքենա: Միջոցառմանը մասնակցել է Կոտայքի Պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Կամո Հակոբյանը: Բարձր գնահատելով համագործակցությունը` բանակ-կրթություն-մշակույթ համաձայնագրի շրջանակում, նա կարևորել է մշակութային ժառանգության պահպանումը, հանրահռչակումը, երիտասարդների շրջանում ռազամահայրենասիրական ոգու բարձրացումն ու այսօրինակ միջոցառումների հաճախակի անցկացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում