Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Թեհրանում ոչ մի հաղթանակ չտոնեց

Նմանատիպ
Թեհրանում աշխարհի 8 ուժեղագույն ընտրանիների մասնակցությամբ հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունում մրցելույթն ավարտեց Հայաստանի ընտրանին:
Մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ հիմնականում հավաքականի 2-րդ և 3-րդ համարներով համալրված մեր ընտանին խմբային փուլում ընդգրկված էր Բ խմբում ու անցկացրած 3 մրցամարտերում էլ պարտություն կրելով՝ եզրափակեց խմբի մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի հավաքականն այսօր Ա խմբի անհաջողակ Գերմանիայի ընտրանու հետ վիճարկեց 7-8-րդ տեղերը և պարտություն կրեց: Ըստ քաշային կարգերի այս մրցամարտի գոտեմարտերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
59 կգ. Դենիս Մենեկսե – Արթուր Մկրտչյան՝ 9:8
66 կգ. Մաթիաս Մաասխ – Գոռ Սիրեկանյան՝ 5:2
71 կգ. Մաքսիմլիան – Շվաբե – Ռաֆայել Ալեքսանայն՝ 5:4
75 կգ. Կարապետ Չալյան – Յան Ռոտեր ՝ 8:0
80 կգ. Ֆլորիան Մեումայեր – Էդուարդ Սարգսյան՝ 6:3
85 կգ. Մաքսիմ Մանուկյան – Յան Ֆիշեր՝ 8:0
98 կգ. Ֆելիք Ռադինգեր – Վահե Սիմոնյան՝ 2:1
130 կգ. Էդգար Պոպ – Էդգար Խաչատրյան՝ 16:2:
Հետևեք մեզ նաև Telegram-ում