Ադրբեջանցիները մեկ գիշերում կորցրել են ֆինանսական կարողությունների 34%-ը
21/02/2015 11:46
Նմանատիպ
Անցած գիշեր ադրբեջանական մանաթը կտրուկ անկում է ապրել` արժեզրկվելով 34 տոկոսով։ Փորձագետների կարծիքով Ադրբեջանի տարադրամը, որն անցած ամիսների ընթացքում պետության մեծ ջանքերի շնորհիվ, քիչ թե շատ կայուն իրավիճակում էր, առաջիկա օրերին շարունակելու է արժեզրկվել։ Որպես հիմնական պատճառ նշվում է մանաթի կուրսի արհեստական պահպանումը։
Ադրբեջանում սկիզբ առած ֆինանսական ճգնաժամը վկայում է պետության տնտեսությունում առկա երկար ժամանակ քողարկվող լուրջ խնդիրների մասին։ Երկրի ներսում խուճապային տրամադրություն է, չէ՞ որ բնակչությունը մեկ գիշերում կորցրել է ֆինանսական կարողությունների 34%-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում