Պուտինն ու Մեդվեդևը ներկա չեն գտնվի Նեմցովի հուղարկավորությանը
03/03/2015 11:57
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նեմցովի հոգեհանգստին և հուղարկավորությանն ուղղարկել է Պետդումայում իր լիազոր ներկայացուցիչ Գարիի Մինխին: Այդ մասին տեղեկացրել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Որպես Պետդումայում ՌԴ նախագահի լիազոր ներկայցուցիչ Մինխը ներկա կգտնվի արարողությանը», – հայտարարել է Պեսկովը:
Քաղաքակն գործչին վերջին հրաժեշտ չի տա նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Փոխվարչապետի այցը ևս չի սպասվում:
Սգո արարողություններին մասնակցելուց հրաժարվել են նաև Նեմցովի որոշ նախկին կոլեգաներ: Հիշեցնենք, որ Նեմցովն սպանվել էր փետրվարի 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում