«Ժողովուրդ». ԲՀԿ-ն հանդես կգա նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձևաչափը հստակեցնող հայտարարությամբ

«Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ, որով կհստակեցնի նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձևաչափը: Գաղտնիք չէ, որ այդ հայտարարությանն անհամբեր սպասում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, և դա է պատճառը, որ նա ՀՀԿ-ականներին արգելել է ԲՀԿ-ի հետ կապված որևէ «կոշտ» հայտարարություն անել: Հատկապես ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի’ վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին արած վերջին հայտարարությունից հետո ՀՀԿ-ականները շատ վրդովված են: Սակայն Ս. Սարգսյանն անգամ վարչապետին է արգելել որևէ բառով հակադարձել ԲՀԿ-ին: Սպասվելիք հայտարարության շուրջ տեղեկությունը ճշտելու նպատակով թերթը դիմել է Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, որը, սակայն, հստակ պատասխան չի տվել. «Նախագահական ընտրությունների վերաբերյալ թե´ ես, թե´ ԲՀԿ անդամները տիրապետում ենք մեկ տեղեկատվության, երբ որ ԲՀԿ-ն հարմար գտնի խոսել նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կխոսի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում