4.1 C
Yerevan

«168 ժամ». ԲՀԿ խոսնակը հույս ունի, որ նախագահի մատնանշած ոլորտները կանցնեն դրական փոփոխություններ արձանագրող պատասխանատուներին

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

«168 ժամ»-ը գրում է. «Մեր թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով շաբաթ օրը ՀՀ կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ կառավարության աշխատանքին հասցեագրված խիստ քննադատություններին, ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասել է. «Երկար ժամանակ արդեն առաջադրված, բարձրացված մտահոգություններն այդ մակարդակի վրա արձագանք ստացան»։

Նաեւ հավելել է. «Ես ուրախ եմ, որ երկրի ղեկավարությունը վերջապես կիսում է բոլոր այն անհանգստությունները, որոնք մենք ունեցել ենք կառավարության ղեկավարի հետ կապված։ Հույս ունեմ եւ ցանկանում եմ հավատալ, որ դա կբերի որոշ փոփոխությունների՝ կաբինետի կազմում, նրանց աշխատանքի որակում, ու վերջապես երկիրը դուրս կգա առաջընթացի ուղի»։

ԲՀԿ խոսնակը նաեւ հույս է հայտնել, որ նախագահի մատնանշած ոլորտները կանցնեն այն պատասխանատուներին, որոնք, սեփական կուրսն իրականացնելով, կարձանագրեն լուրջ դրական փոփոխություններ ու կաշկանդված չեն լինի սահմանափակումներով»,- եզրափակում է «168 ժամը»։

spot_imgspot_img