Գարիկ Բարսեղյան. Բաքու ենք գնում ոսկե մեդալի ակնկալիքով

Գարիկ Բարսեղյան. Բաքու ենք գնում ոսկե մեդալի ակնկալիքով

Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերից առաջ, ազատոճային ըմբիշ, 2014 թվականի Եվրոպայի առաջնության բրոզնե մեդալակիր, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամբողջ թիմն Ադրբեջան է գնում է մեդալների ակնկալիքով.

«Բոլորս էլ Բաքու գնում ենք ոսկե մեդալների ակնկալիքով: Չենք վախենում մեր հակառկորդ ադրբեջանցիներից, թող իրենք մեզնից վախենան .մենք հայ ենք, իսկ հայ ազգը միշտ հաղթող է եղել»:

Խոսելով իր մրցակիցների մասին նա ասաց, որ չի կարելի ինչ-որ մեկին թերագնահատել.. «Բոլորն էլ ուժեղ են. տեսնենք գորգը ցույց կտա՝ ինչպես կլինի: Պետք է ցույց տանք մեր ուժը, բարձրացնենք մեր դրոշը և ուրախացնենք մեր ազգին»:

Գլխավոր լուսանկարը՝ «Արմենպրեսի»

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում