0.1 C
Yerevan

Նվեր քաղաքիս, թե՞ պատուհաս

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...

Շառլ Ազնավուրի հրապարակում վերջերս տեղադրված հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի և վաստակաշատ դերասան Մհեր Մկրտչյանի արձանների հանդեպ դրսևորված վերաբերմունքը, որը բառի բուն իմաստով վանդալիզմ է, անձնական վիրավորանքի զգացում պատճառեց մեզանից շատերին:

Արձանները տեղադրվեցին Երևանի տոնի առթիվ քաղաքապետարանի նախաձեռնած՝ «Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի շրջանակներում: Դա շատ դրական ալիք բարձրացրեց հասարակության շրջանակներում, բայց էֆորիան երկար չտևեց:

Բոլորիս համար սառը ցնցուղի նման մի բան էր լուրը այն մասին, որ Չարենցի արձանի մատը կոտրել են: Փաստորեն արձանները գիպսից էին, ոչ թե բրոնզից, և չնայած դրան այնպես էին տեղադրված, որ յուրաքանչյուր ցանկացող կարողանա դիպչել դրանց: Երեկ էլ տարածվեց լուրն այն մասին, որ Մհեր Մկրտչյանի արձանի տակառն են կոտրել :

Ինձ համար ցավալի էր լսել նաև մեր քաղաքացիների արձագանքը: Բոլորը միաբերան սկսեցին ասել, որ մեր ազգը ազգ չէ, որ թուրքերին ենք քննադատում, սակայն հենց մենք ենք վայրագություններ անում: Եկեք փորձենք չընդհանրացնել բոլորիս, այդ վանդալիզմը հավանաբար մի հոգու ձեռքի գործ է և դա չի կարող պատճառ հանդիսանալ ազգս հայհոյելու և փնովելու համար:

Կարծում եմ, որ արձանների հեղինակներին հեռատեսություն էր պակասում, հակառակ դեպքում արձանները կկերտվեին կուռ նյութից, որպեսզի երկար ժամանակ գեղեցկացնեին մեր քաղաքը և թիթեռի կյանք չունենային: Ճիշտ կլիներ նաև եթե արձանների վրա հսկողություն սահմանվեր այնպես, ինչպես արվում է Կասկադում ցուցադրվող ժամանակակից արվեստի գործերի դեպքում, որոնք գտնվում են շուրջօրյա հսկողության ներքո:

Դարավոր մշակույթ ունեցող ազգ ենք, եկեք այսօր էլ մեզ չխառնենք արջի ցեղերին և մնանք արժեքները հարգող և գնահատող:

Մարինե ԲԱՐՍԵՂՅԱՆ 

spot_imgspot_img