Կլիչկո-Ֆյուրի մենամարտը կարող է տեղի ունենալ «Չելսիի» մարզահամալիրում

Կլիչկո-Ֆյուրի մենամարտը կարող է տեղի ունենալ «Չելսիի» մարզահամալիրում

Ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հաջորդ պարտադիր մրցակիցը պետք է լինի բրիտանացի Թայսոն Ֆյուրին։ Ֆյուրին WBO վարկածով չեմպիոնական գոտու հավակնորդ է։

Ռոման Աբրամովիչի ակումբը՝ «Չելսին», բանակցություններ է վարել Թայսոն Ֆյուրիի ներկայացուցիչների հետ, որպեսզի մենամարտը տեղի ունենա «Սթեմֆորդ Արենայում»։ Միակ գործոնը, որը կարող է խանգարել դրան, Անգլիայի առաջնության 2015/16 մրցաշրջանի խաղային օրացույցն է, որը հայտնի կդառնա որոշ ժամանակ անց։ Կարող է պատահել, որ առաջնության հանդիպումներից մեկը համընկնի մենամարտի օրվա հետ։

Արժե նշել, որ Ֆյուրին ինքը պնդում է, որ մենամարտը Բրիտանիայի տարաքում անցկացվի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում