Թուրքիայի մեջլիսը պահանջել է հետաքննություն սկսել Մշո Սուրբ Կարապետ եկեղեցու վատ վիճակի պատասխանատուների դեմ
Նմանատիպ
Մշո սուրբ Կարապետ հայկական եկեղեցու վերակառուցման համար ներկայացված դիմումին արձագանքել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) միջնորդագրերի հանձնաժողովի ղեկավարությունը: Այս մասին տեղեկացնում է «Սասունի, Բիթլիսի, Բաթմանի, Մուշի, Վանի, Ստամբուլի և մյուս բոլոր նահանգների, շրջանների և գյուղերի հայկական և Սասունի շրջանի գյուղերի հայկական սոցիալական փոխօգնություն և մշակութային համերաշխություն» (Հայկական փոքրամասնությունները) միության ղեկավար Ազիզ Դաղջըն:
Թուրքական «Bugün» թերթի տեղեկացմամբ՝ Դաղջըն նախկինում արած գրավոր հայտարարության մեջ նշել է, որ վանական համալիրը շատ կարևոր և պատմական վայր է, որի տարածքում այժմ կա 48 տուն և 6 խոտամբար: Դաղջըն հայտնում է, որ խորհրդարանից ստացված պատասխանում գրված է հարցի պատասխանատուների նկատմամբ հետաքննություն սկսելու որոշման մասին:Բացի այդ ԹԱՄԺ-ը պահպանության տակ կառնի հայկական եկեղեցին Թուրքիայի մշակութային և բնական ժառանգության պահպանության օրենքի 10-րդ հոդվածի տառին համապատասխան: Նամակում նշվում է, որ եկեղեցու պահպանությունը չիրականացրած անձաց նկատմամբ իրավական գործընթաց կսկսվի, ինչպես նաև վանական համալիրի չափագրման և վերականգման աշխատանքների համար թույլտվություն ստանալու նպատակով պետք է դիմել Մուշի նահանգային հատուկ վարչություն, որի հաշվեկշռում է գտնվում եկեղեցին:
Դաղջըն հայնտել է, որ իրենց կազմակերպությունը եկեղեցու վերանորոգման համար անհարժեշտ բոլոր իրավական գործընթացները շարունակելու է:
«Մշո սուրբ Կարապետ հայկական վանական համալիրում 48 տան և 6 խոտամբարի գոյությունը հայ համայնքի աղոթատեղիի, մեր եկեղեցու նկատմամբ վիրավորանք է: Ոչ մի մարդ էակ չի կարող ընդունել այդ վիրավորանքը»,-ասել էր հայկական միության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Դաղջըն իր ղեկավարած կազմակերպության անունից 2015 թվականի մայիսին դիմում էր ներկայացրել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև ներքին գործերի նախարարություններին Մշո Յուքարըյոնգալը գյուղում գտնվող Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու տարածքն այնտեղ գտնվող տներից ազատելու և վանքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար:
Աղբյուր` Ermenihaber.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում