Բաքու 2015. Կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանը կմրցի ադրբեջանցու հետ

Բաքու 2015. Կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանը կմրցի ադրբեջանցու հետ

Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը դեռևս հաղթական է հայ ըմբիշների համար:

66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը 1/16 եզրափակչում իսպանացի Նավարո Սանչեսն էր, ում նկատմամբ Միհրանը առավելության հասավ 6:0 հաշվով: 1/8 եզրափակչում Միհրան Հարությունյանը հանդիպեց բուլղարացի Կոնստանտին Ստասի հետ, ում ընդամենը 1 րոպե 16 վայրկյանի ընթացքում հաղթեց 8:0 հաշվով՝ գոտեմարտը ավարտելով ժամանակից շուտ:

Քառորդ եզրափակչում Միրհան Հարությունյանի մրցակիցը սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչն էր, ում ևս մեր ըմբիշը հաղթեց: Արձանագրվեց 9:1 հաշիվը, և գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ: Կիսաեզրափակչում Միհրանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Հասան Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում