Հայաստանում էր Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամիմի ղեկավարած պատվիրակությունը

Հայաստանում էր Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամիմի ղեկավարած պատվիրակությունը

Հունիսի 10-13-ը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրավերով Հայաստանում է եղել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամիմի ղեկավարած պատվիրակությունը:

Այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինների հարաբերությունների զարգացման օրակարգում ընդգրկված մի շարք կարևորագույն հարցեր: 2016թ. գարնանը տեղի է ունենալու Բարձրագույն վերահսկիչ մարմինների համաշխարհային կազմակերպության (ԻՆՏՈՍԱԻ ) 22-րդ համագումարը, որի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամիմին ընտրվելու է ԻՆՏՈՍԱԻ-ի նախագահ` երեք տարի ժամկետով: Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ԻՆՏՈՍԱԻ հանձնաժողովներից մեկի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու հետ կապված խնդիրները:

Այցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն վերահսկիչ մարմնի պատվիրակության անդամները եղել են Ջերմուկ քաղաքում, այցելել մի շարք արդյունաբերական գործարաններ, ինչպես նաև աշխարհի ամենաերկար` «Տաթեւի թեւեր» կոչվող ճոպանուղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում