Վենետիկի քաղաքապետ Է դարձել տեղի բասկետբոլի ակումբի սեփականատերը
Նմանատիպ
Իտալիայի մի շարք քաղաքներում կայացած մունիցիպալ ընտրություններում հաղթողների մեծամասնությունն ընդդիմադիր աջ կենտրոնի ներկայացուցիչներն են: Մասնավորապես, ինչպես վկայում են արդյունքները, կառավարող Ժողովրդավարական կուսակցությունը կորցրել Է իշխանությունն իր այնպիսի ավանդական կալվածքներում, ինչպիսիք են Վենետիկը, Արեցոն եւ Մատերան, տեղեկացն ում Է «Արմենպրես»-ը:
Վենետիկում, չնայած այն բանին, որ ֆավորիտ Էր համարվում նախկին դատախազ, Ժողովրդավարական կուսակցության աջակցություն ստացած Ֆելիչե Կասսոն, անսպասելիորեն հաղթել Է ձեռնարկատեր, տեղի բասկետբոլի ակումբի սեփականատեր Լուիջի Բրունյարոն՝ աջ կենտրոնի թեկնածուն, որը հավաքել Է ձայների 53 տոկոսը: Արդյունքում՝ նրան աջակցություն են հայտնել «Հյուսիսի լիգա» եւ «5 աստղ» շարժում ընդդիմադիր կուսակցությունները: Ինչպես նշում են դիտորդները, ձախ կենտրոնը պարտություն Է կրել երկիրը ցնցած սկանդալների հետեւանքով: 2013 թվականին Ժողովրդավարական կու սակցությունից ընտրված նախկին քաղաքապետ Ջորջո Օրսինին ներքաշված Է եղել հափշտակումների աղմկահարույց գործում՝ պաշտպանիչ պատնեշների «Մովսես» համակարգը կառուցելիս եւ հարկադրված Է եղել պաշտոնաթող լինել:
Հունիսի 14-ին Իտալիայի 78 քաղաքներում տեղի Է ունեցել մունիցիպալ ընտրություններում քվեարկության երկրորդ փուլը: Ընտրություններին մասնակցությունը խիստ ցածր Է եղել՝ քվեարկել Է գրեթե 2 մլն իտալացիների 50 տոկոսից պակաս մասը: Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած առաջին փուլի համեմատությամբ մասնակցությունը նվազել Է 15 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում