ՀԷՑ-ի պրոբլեմը գողությունն է. մաքսիմում խոսք կարող էր լինել 0.84, ոչ թե 6.93 դրամով թանկացման մասին. Հրանտ Բագրատյան
Նմանատիպ
Էլեկտրաէներգիայի թանկացման հարցը թիվ մեկն է։ ՀԷՑ-ն ուզում է թանկացնել 17 դրամով, իսկ ՀՀ ադմինիստրացիան՝ 6.93: Բոլորն ընդունում են, որ ՀԷՑ-ը արդյունավետ չի աշխատում, բայց նշում են, որ թանկացումը մասնակիորեն օբյեկտիվ է, քանի որ դրամ-դոլար փոխարժեքը 16%-ով փոխվել է։ Այս «պատճառը» նույնպես անընդունելի է:
Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ բերելով հետևյալ հիմնավորումները.
1. ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն է. ՀԷԿ-եր՝ 29%, ՋԷԿ-եր՝ 29% և ատոմակայան՝ 42%, նույն թվերը Ռուսաստանում՝ 16%, 67% և 17%։ Այսինքն՝ հոսանքը Հայաստանում ավելի էժան պիտի լինի անկախ ամեն ինչից, քանի որ ջուրը մեզ մոտ ՀԷԿ-երի համար ձրի է։ Մինչդեռ՝ օգոստոսի 1-ից հոսանքի գինը Հայաստանում կլինի 49 դրամ, իսկ ՌԴ-ում՝ 19 դրամ։
2. Դրամի փոխարժեքը ուղղակի որևէ կապ չունի հոսանքի գնի հետ։ Հոսանքը գազ չէ։ Էլեկտրաէներգիայի սոսկ 29%-ն է ՋԷԿ-երում արտադրվում, դրա մեջ էլ գազի դերը կեսն է (ՀԷՑ-ի մնացած բոլոր ծախսերը դրամով են)։ Այսպիսով՝ եթե դրամի կուրսը փոխվել է 16%-ով, ապա դրանով պայմանավորված՝ հոսանքի գինը մաքսիմում կարող է 2.3%-ով։ Այսինքն՝ խոսք կարող է լինել միայն 0.84 (այլ ոչ թե 6.93) դրամով թանկացման մասին։
Այսպիսով, ՀԷՑ-ի պրոբլեմը գողությունն է։ Եթե դրա դեմը պետությունը չառնի, մի կես տարի հետո պատմությունը կկրկնվի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում