Իրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ էներգետիկ համագործակցությունը
Նմանատիպ
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 14-ին հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը Իրանի նավթի նախարարը հայնտել է գոհունակություն հայ-իրանական երկկողմ փոխշահավետ համագործակցության առնչությամբ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է էներգետիկ ոլորտում ծավալված համագործակցությունը: Նախարարը նաև հավելել է, որ հայ համայնքը զգալի ներդրում է ունեցել երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում:
Դեսպան Թումանյանն իր հերթին խոսել է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և տնտեսական հարաբերությունների աշխուժացման անհրաժեշտության մասին: Քննարկվել է երկկողմ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, և ընդգծվել էներգետիկ ոլորտում արդեն ձևավորված արդյունավետ համագործակցության փաստը: Արտաշես Թումանյանը ներկայացրել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին նվիրված մի շարք հարցեր:
Բիժան Զանգանեն հայտնել է իր պատրաստակամությունը` նպաստելու Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը և հաջողություն է մաղթել դեսպան Թումանյանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում